ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոռացե՞լ եք, որ անտեսում էիք Պուտինին, որին հիմա փառաբանում եք. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին

Մոռացե՞լ եք, որ անտեսում էիք Պուտինին, որին հիմա փառաբանում եք. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին

Բոլոր խնդիրներն ու մարտահրավերները մնում են և առաջիկայում խորանալու են: Կյանքը, հանրային հարաբերությունները շատ ավելի հարուստ ու անկանխատեսել են, քան երևում է Ձեր կառավարական, այդ թվում «001 SS» համարանիշով ավտոմեքենայի պատուհանից, պարոն Սիմոնյան: Այս մասին այսօր, դիմելով ՔՊ-ական Ալեն Սիմոնյանին, ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հակադարձելով Սիմոնյանին:

Այնուհետև, քննելով իշխանության ղեկավարման երեք տարիները, Վարդանյանը հավելեց. «ՀՀ ինքնիշխանությունը վտանգել եք: Երկրի սահմանները չեք կարողանում պաշտպանել: Միջազգային ասպարեզում մեր պետությունը օբյեկտի եք վերածել:

Դո՞ւք եք տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բերելու: Հետո՞ ինչ, որ ելույթներում փառաբանում եք Պուտինին, Մակրոնին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, մոռացե՞լ եք, որ դարձյալ ժողովրդի մանդատով արհամարհում էիք աշխարհաքաղաքականությունը ու անտեսում նույն Պուտինին»:

 
 

  • Կիսվել: