Մոնրեալի Հայ ուսանողական միությունը միանում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին
Մոնրեալի Համալսարանի Հայ ուսանողական միությունը զորակցում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Այս մասին ասվումէ միությնա տարածած հահյտարարության մեջ: Դրանում, մասնավորապես, ասվում է.
Արդեն մի քանի օր է ՝ հայ ուսանողական երիտասարդությունը մտահոգություն է հայտնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նոր քաղաքականության և նոր վարդապետության հետևանքների վերաբերյալ: Նախարարությունը որոշել է , որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը այլևս պարտադիր չեն լինելու ։ Հայ գրականությունն ու հայոց պատմությունը երկրորդական առարկա դարձնելով մենք կարծում ենք, որ դա ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ սերունդներին զրկել ազգային, պետական, հայրենասիրական գիտակցությունից ու մտածողությունից, հետևաբար և պրոֆեսիոնալ քաղաքական, պետական, ազգային գործիչներ, դիվանագետներ ունենալու իրավունքից:
Որն է այս որոշման նպատակն ու իմաստը: Գուցե այն, որ չեն ուզում մեր սերունդները ունենան ազգային գիտակցություն, չճանաչեն մեր ազգի մեծերին, չանիծեն մեր ազգի անխոհեմ ու տհաս առաջնորդներին և մեր սերնդի հիշողությունից ջնջեն հզոր ու հսկա հայկական պետականության գոյությունն ու պատմությունը: Այս փոփոխությունները անհանգստացնում են ոչ միայն հայաստանյան համալսարանական դասի և ոլորտի մասնագետներին, այլև հայ սփյուռքի հայ ուսանողներին. Université de Montréal- ի հայ ուսանողների ասոցիացիան (AÉAUM) անհանգստացած է Պարոն Արայիկ Հարությունյանի գործադրած այս նոր վարդապետությամբ։
Ուստի, պահանջում ենք՝
-Հաշվի առնելով հայապահպանության գործում հայոց պատմության, լեզվի, գրականության, մշակույթի և հայ առաքելական կրոնի պաշտպանելու կարևորությունը,
-Հավատալով, որ հայ ուսանողների հայոց պատմության և լեզվի ընդհանուր կրթությունը հիմնարար և անվերապահ հիմք է համալսարանական բնակչության բարձրագույն կրթության համար, - Ակնկալելով, որ նախարարությունը կհամագործակցի բոլոր ներգրավված կողմերի հետ, ներառյալ ասոցատիվ և քաղաքական շրջանակները։
Մոնրեալի Հայ ուսանողական միությունը կոչ է անում նախարար Հարությունյանին չքաղաքականացնել հայ ուսանողների պահանջները և չբաժանել Հայրենիքն ու Սփյուռքը,
- Կոչ է անում նախարարին պահպանել հայոց պատմության և հայ գրականության պարտադիր հանրակրթությունը ուսումնական հաստատություններում, նամանավանդ , այս ավելի ու ավելի համասեռված աշխարհում,
- Շեշտում է սփյուռքի դպրոցների և հայկական համայնքների վերաբերյալ այս նոր վարդապետության հնարավոր սոցիալ-քաղաքական հետևանքները,
- Առաջարկում է նախարարին վերանայել աշխարհում հաստատված բարձրագույն կրթության տարբեր մոդելները, ներառյալ Կանադա-Քվեբեկի համակարգը,
- Նշում է, որ անհանգստացնող է նախարարի քաղաքական անկայունությունը մշակութային բնագավառում նախագծերի ֆինանսավորման առումով, որը սպառնում է հայկական ինքնությանը և մշակույթին։
Փոքր ժողովուրդների լեզուների պահպանությունը մեր ժամանակների դժվարին պրոբլեմներից է և այն նրա զավակների ձեռքում է։ Պահպանենք մեր միամորիկ, միածին մայրենի լեզուն, մեր ինքնությունն ու կրոնը։
Մենք, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր հայրենիքի ուսանող եղբայրների և քույրերի շարժման։ Մենք ձեր կողքին ենք»:
Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է` ՀՅԴ երիտասարդական միության անդամները բողոքի ցույց են անցկացնում ընդդեմ ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարման: Պատճառը ԿԳՄՍՆ-ի առաջարկած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծն է, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Այս շրջանակներում ՀՅԴ երիտասարնդներին են միացել ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները, որոնք դասադուլ են անում:
ՀՅԴ երիտասարդների խոսքով` իրենց վրդովմունքն է նաև առաջացրել
մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ: