երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Մոնարխի» Արմենը իր մարդկանց միջոցով ինֆորմացիայի է տիրապետում ԱԱԾ-ից, ոստիկանությունից, ՀՔԾ-ից ու ՔԿ-ից. 1in.am

«Մոնարխի» Արմենը իր մարդկանց միջոցով ինֆորմացիայի է տիրապետում ԱԱԾ-ից, ոստիկանությունից, ՀՔԾ-ից ու ՔԿ-ից. 1in.am

Հեղափոխությունից հետո ՀՀ ոստիկանապետ  նշանակված Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունից հետո «Առաջին լրատվականը» գրեց, որ Օսիպյանն արտագաղթել է Ռուսաստանի Դաշնություն և ստանձնել մոսկվաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի՝ Մանախի Արմենի անվտանգության աշխատակցի՝ ախրանայի պետի պաշտոնը: Վերջերս, երբ կրկին մամուլում այս մասին հիշատակում եղավ, Օսիպյանը շտապեց Մանախի Արմենին քրեական հեղինակությունից դարձնել մեծն բարերար՝ թերևս մխիթարվելու համար, որ բարերարի ախրանիկ է և ոչ՝ կրիմինալ աշխարհի ներկայացուցչի, գրում է 1in.am-ը:   

Օսիպյանը «Ա1+»-ին մասնավորապես ասել էր. «Ոչ միայն Արմեն Գինոսյանը, այլև իմ շրջապատում չկան այնպիսի մարդիկ, որոնք կարող են լինել հանցագործներ։ Արմեն Գինոսյանը և իր շրջապատը, «Մոնարխ» ընկերությունը, լինելով հայրենասեր, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար այնքան բան են արել, որ շատերը չէին կարող անել։ Գինոսյանը եղել է իրավապահ մարմիններում, արել է այնքան բան, որ կարող եք հետաքրքրվել, այնքան օգնություն է հատկացրել Հայաստանին ու Արցախին։ «Մոնարխ» ընկերությունը, լինելով Ռուսաստանում հայտնի շինարարական ընկերություն, տասնյակ միլիոն դոլարների ներդրումներ է արել Հայաստանում, բազմաթիվ նվիրատվություններ»:

Իսկ իրականում Մանախի Արմենը հանցավոր ճանապարհով միլիոնավոր դոլարներ դիզած մեկն է, որը առ այսօր էլ դերակատարություն ունի ՀՀ իրավապահ համակարգում, մարդկանց  է նշանակել տալիս պաշտոնների, ինֆորմացիաներ է ստանում տարբեր աղմկահարույց քրեական գործերով և ըստ նպատակահարմարության օգտագործում:  Նա մարդիկ ունի ինչպես ԱԱԾ-ում, ոստիկանությունում, այնպես էլ ՀՔԾ-ում և Քննչական կոմիտեում: Մանախի Արմենի հովանավորության արդյունքն է, որ Մարտի մեկի քննչական խմբի նախկին ղեկավար, Մարտի մեկի գործով անցնող առանցքային մեղադրյալ Վահագն Հարությունյանն այսօր Հայաստանում չէ, այլ հենց Մոսկվայում:

ՄեզմիքանիուշագրավտեղեկություններէլենհասելՄանախիԱրմենիվերաբերյալ:  Մասնավորապես, նրա կողմից 2012-2014 թվականներին հանցավոր ճանապարհով ձեռք բերած գումարները կրկին հանցավոր ճանապարհով  օրինականացվել են այն ժամանակ «Լուվր», «Ստեֆանո Րիչի» խանութների և «Շանգրիլա» խաղատան միջոցով՝ կեղծ գործարքներ, կեղծ առևտուր ձևակերպելու միջոցով: Այսինքն՝ խանութների, խաղատների սեփականատերերի հետ համաձայնության գալով՝ ինչ-որ կեղծ գնում կատարելու արդյունքում գումարներ են կանխիկացվել: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ շրջանում նման ճանապարհով շուրջ 10 միլիոն դոլար գումար է կանխիկացվել, հետո այդ գումարները «լվանալու» նպատակով ներդրվել են շինարարության  մեջ:

Մեր տեղեկություններով՝ Արմեն Գինոսյանին այս «լվացքը» անխափան իրականացնելու գործում ժամանակին հովանավորել են ԱԱԾ քննչական վարչության նախկին ղեկավար Մնացական Մարուքյանը և ՊԵԿ նախկին փոխնախագահ Ռոբերտ Գալոյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ մի քանի տարի առաջ ԱԱԾ-ում Գինոսյանի հետ կապված նյութեր են նախապատրաստվել փողերի լվացման հետ կապված: Այդ ընթացքում պարզվել է, թե ինչպես է Գինոսյանը քարտերի վրա առկա հսկայական գումարները կանխիկացրել խաղատներում: Գործով լուրջ քննություն է գնացել, սակայն «վերևներից» հրահանգ է եղել փակել գործը:

«Առաջին լրատվական»-ին տեղեկություններ են հասել նաև Գինոսյանի կողմից ապօրինի զենքի շրջանառության մասին՝ Երևանում, Հյուսիսային պողոտայում գտնվող խանութի միջոցով: Այդ դրվագին, սակայն, կանդրադառնանք առանձին:

Օ

  • Կիսվել: