շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024

Մոլդովայի ԱԳՆ-ն Իրավիճակի ապաէսկալացիայի կոչ է անում

Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրաինտեգրման նախարարությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այս մասին ասված է Մոլդովայի ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Իրավիճակի ապաէսկալացիայի եւ երկխոսության եղած ձեւաչափին վերադառնալու կոչ ենք անում։ Տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կենսականորեն կարեւորն են երկու երկրների եւ ժողովուրդների զարգացման ու բարգավաճման համար, որոնք Մոլդովայի ավանդական գործընկերներն են՛՛,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: