չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մնացականյանը վստահ է`ընտրություններից հետո էլ ԼՂ հարցում կշարունակվի ԱՄՆ ակտիվ դերակատարությունը

Մնացականյանը վստահ է`ընտրություններից հետո էլ ԼՂ հարցում կշարունակվի ԱՄՆ ակտիվ դերակատարությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահ է, որ նախագահական ընտրություններից հետո էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվ դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և պատերազմում կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը հասնելու հարցում: Այս մասին Մնացականյանն ասաց նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Միացյալ Նահանգների դերակատարությունն ու ներգրավվածությունը եղել է շատ ակտիվ, այդ ակտիվությունը շարունակվելու է: Անկախ ամեն ինչից, մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը ԱՄՆ-ի հետ, որպես համանախագահ երկրի, շարունակվելու է»,- ասաց Մնացականյանը:

  • Կիսվել: