ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մնացականյան-Մամեդյարով կայանալիք հանդիպումից ՌԴ-ն ակնկալում է հնգակողմ հայտարարության ընդունում

Մնացականյան-Մամեդյարով կայանալիք հանդիպումից ՌԴ-ն ակնկալում է հնգակողմ հայտարարության ընդունում

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը. ռուսական կողմը հանդիպումից ակնկալում է հնգակողմ հայտարարության ընդունում։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Լավրովը հայտնել է, որ Բրատիսլավայում տեղի կունենա նաև շփում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Ըստ նրա՝ ինքն ու իր ադրբեջանցի գործընկերը համակարծիք են, որ ԼՂ կարգավորման հարցում պետք է միայն առաջ շարժվել:"Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին այն բանի համար, որ մեր առաջարկությունները նրա մոտ ընկալում ունեն",- ասեց Լավրովը։ 

«Մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն։ Եթե ինչ-որ պատճառներով դա անհնար լինի, հավանաբար, եռանախագահող երկրների արտգործնախարարներն իրենց դիրքորոշումը կարձանագրեն թղթի վրա»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նաև ընդգծեց, որ կողմերի միջև փոխզիջման հասնելու հնարվորություն գոյություն ունի:

Նա նաև ողջունեց վերջերս կայացած հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը։ Նախարարի խոսքով՝ ցանկացած որոշում պետք է ընդունվի մարդկանց կողմից, որոնք ապրում են Ադրբեջանում, Հայաստանում եւ Ղարաբաղում եւ որքան առավել մոտիկից մարդիկ միմյանց հետ շփվեն, որքան ավելի օբյեկտիվ լրագրողները լուսաբանեն, թե ինչ է կատարվում շփման գծից այն կողմում, այնքան ավելի դյուրին ու կայուն կլինեն այն պայմանավորվածությունները, որոնց ձգտում են հասնել։"Ես ամեն կերպ կողմ եմ ղարաբաղյան համայնքների միջեւ կապերի վերահաստատմանը, որոնք, ի դեպ, որոշակի փուլում իրականացվում էին, հետո սառեցվեցին",- ասել է Լավրովը։ 

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ հայտարարեց. «Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել, որովհետեւ ոչ պատերազմ, ոչ խախաղություն վիճակը ոչ մի տեղ չի տանում»։ Նա շեշտեց «ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձի» եւ «սուբստանտիվ բանակցությունների» կարևորությունը՝ ակնկալելով, որ վաղը առարկայական բանակցությունների նոր փուլը կբացվի։ Նախարարը նաև շեշտեց բանակի "կազարմաներ" վերադարձի անրաժեշտությունը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: