չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

  • Կիսվել: