երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Միրզոյանը հայտնեց Սիրիայի նոր իշխանությունների հետ կապեր հաստատելու մասին

Միրզոյանը հայտնեց Սիրիայի նոր իշխանությունների հետ կապեր հաստատելու մասին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր 2024 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ 

Նա, մասնավորապես, նշեց. «Սիրիայի վերջին իրադարձություններից հետո, եթե հետևում էիք հրապարակումներին, ՀՀ դեսպանությունը և գլխավոր հյուպատոսությունը շատ կարճ ժամանակով բացակայում էին։ Դամասկոսում և Հալեպում դիվանագիտական առաքելություններն արդեն վերսկսել են աշխատանքը։ Կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերի Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը:

  • Կիսվել: