երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Միրզոյանը և Բայրամովը Մալթայում են, սակայն պլանավորված հանդիպում չկա․ ԱԳՆ

Միրզոյանը և Բայրամովը Մալթայում են, սակայն պլանավորված հանդիպում չկա․ ԱԳՆ

Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև պլանավորված հանդիպում չկա։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարությունից։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։

ԱԳՆ-ից հայտնել էին, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Մալթայում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

  • Կիսվել: