ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը

Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել օրեր առաջ Հայաստանի կին խորհրդարանականների՝ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակին, որով պատգամավորները խնդրում էին օժանդակել հատկապես գերեվարված կանանց վերադարձին:

Հեռախոսազրույցի ընթացքում նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին:

  • Կիսվել: