երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Իրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

Իրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացած տվյալներն իրացրին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների հետ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Հուլիսի 27-ի կեսօրին մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում քրեական ոստիկանները ձերբակալեցին Պապ թագավորի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդուն։ 2023 թվականի հունիսից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

  • Կիսվել: