Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով
Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հանրաքվեի կոնկրետ ժամկետներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ընթացքում չեն նշվել, հայտնել է Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, կոնկրետ ժամկետներ չեն նշվել, բայց այնուամենայնիվ ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացման կոնկրետ ժամկետների մասին հարցին։
Երկուշաբթի օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։
Ավելի վաղ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հնարավոր է համարել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի անցկացումը Եվրամիությանը պաշտոնական հայտ ներկայացնելուց հետո։



