կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Միրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնումը

Միրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնումը

Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Ջորջ Գերապետրիտիսին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի ընդլայնումը՝ մարդկանց միջև շփումներից մինչև անվտանգության հարցեր:

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԵՄ հարթակում համագործակցության կապակցությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա:

  • Կիսվել: