շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Միրզոյանն ու ԱՄԷ փոխվարչապետը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Միրզոյանն ու ԱՄԷ փոխվարչապետը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
 
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել վերջին զարգացումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և իրավիճակի հանգուցալուծման հույս հայտնել։
 
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերի հասցեագրման հարցում ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան ԱՄԷ ԱԳ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերը և փոխգործակցության պատրաստակամությունը։
 
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

  • Կիսվել: