շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միրզոյանի կարծիքով՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում «որոշակի առաջընթաց կա»

Միրզոյանի կարծիքով՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում «որոշակի առաջընթաց կա»

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, ՀՀ-ն մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։

՛՛Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, օրինակ՝ այն երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, և այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա՛՛։

Նախարարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ինտենսիվ հանդիպումներ են ընթանում, այս հարցերը քննարկվում են:

՛՛Իմ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա, հատկապես՝ պարոն Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանակներում։ Բայց վերջնական արդյունք դեռ չունենք, առայժմ դրանց բացակայության պատճառը չենք կարող հանրայնացնել՛՛:

  • Կիսվել: