ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց է կայացել․ քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր

Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց է կայացել․ քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր

Կայացել է Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը, հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումների համակարգումը», - ասված է հաղորդագրությունում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: