ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին

Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին

Ողջունում եմ Ժոզեպ Բորելի հստակ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

«Բայց դրան կհասնենք միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ճնշում գործադրի Ալիևի ռեժիմի վրա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկանց կյանքը վտանգի ենթարկվի Ալիևի ցինիկ խաղերում»,- հավելել է պատգամավորը:

  • Կիսվել: