Միքայել Մելքումյանի հակակորոնավիրուսային նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենքի նախագիծը։ Երկրորդ անգամ նույնպես քվեարկությունը միաձայն էր՝ 107 կողմ։
Մելքումյանի նախագիծը միտված է կորոնավիրուսի պայմաններում տնտեսվարողների բեռը թեթևացնելուն։ Արդեն ընդունված օրենքը առաջարկում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:
Ընդ որում, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով մինչև դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը, արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով:
Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս:


