ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԻՊ-ն  արձագանքել է վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերի արտահոսքի միջադեպին

ՄԻՊ-ն արձագանքել է վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերի արտահոսքի միջադեպին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է վարչապետի ուղիղ եթերի փորձնական կադրերի արտահոսքի միջադեպին՝ այն որակելով հակաբարոյական և մարդկային առումով բացարձակ անընդունելի։ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․

«Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրելը կամ այդպիսի փորձերը:

Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը:

Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը: Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը: Հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է:

Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ բարձր հարգանքով՝ Նախագահից ու Վարչապետից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած: Հակառակ դեպքում մենք չենք ունենա ո՛չ ներդաշնակություն մեր հանրային կյանքում, ո՛չ էլ համերաշխություն ու խաղաղություն սերունդների միջև:

 

Սա է Հայոց պետականության, մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության ու նվիրումի հրամայականը»։

  • Կիսվել: