ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ղազախստանը հերքում է գործարար Դավիթ Գալստյանի հիմնադրած «Mosston» ընկերության կողմից Թուրքիային զենք եւ զինամթերք մատակարարելու մասին լուրերը

Ղազախստանը հերքում է գործարար Դավիթ Գալստյանի հիմնադրած «Mosston» ընկերության կողմից Թուրքիային զենք եւ զինամթերք մատակարարելու մասին լուրերը

InfoPort.am-ը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զենքի և զինամթերքի մատակարարման վերաբերյալ հետաքննության շրջանակներում դիմել է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն՝ խնդրելով ճշտել, թե արդյոք իրականությանը համապատասխանում է լրատվամիջոցներում և սոցցանցերում լայնորեն շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ գործարար Դավիթ Գալսյատնի կողմից Ղազախստանում ստեղծված "Mosston Engineering LTD" ընկերությունը փամփուշտներ է մատակարարել ղազախական մեկ այլ "Կազտեխնոլոգիա" ԲԸ-ին ՝ դրանք Թուրքիայի Հանրապետություն տեղափոխելու համար:

Այսօր մենք ստացել ենք Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման փոխնախարար Թալգաթ Ժանժումենովի պատասխանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և առանց խմբագրման:

"Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը, քննարկելով Թուրքիայի Հանրապետությանը զենքի եւ զինամթերքի արտահանման վերաբերյալ հարցումները "Mosston Engineering LTD" (այսուհետ ' "Mosston") ընկերության կողմից, հաղորդում է հետեւյալը. "Կազտեխնոլոգիա" ԲԸ-ի կողմից Թուրքիայի Հանրապետություն սպառազինության և զինամթերքի մատակարարում չի իրականացվել։

Անհրաժեշտ է նշել, որ 2018 եւ 2019 թվականներին Արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը երկու անգամ պատճառաբանված մերժել է "Mosston" ընկերությանը Թուրքիայի Հանրապետություն ռազմամթերքի արտահանման լիցենզիա ստանալու հարցում: 2019 թվականի մարտի 1-ից մինչ այժմ "Mosston" ընկերության հետ համագործակցություն չի իրականացվում ։ Ղազախստանի Հանրապետությունում գործում է արտահանման վերահսկողության համակարգ, որը թույլ է տալիս միջազգային օրենսդրության հիման վրա չեզոքացնել զենքի մատակարարման առկա ռիսկերը, որոնք հանգեցնում են ռազմական հակամարտությունների սրմանը":

Այսպիսով, Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը հերքում է լրատվամիջոցներում և սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ գործարար Դավիթ Գալստյանի հիմնադրած "Mosston Engineering LTD" ընկերությունը զենքի և զինամթերքի մատակարարում է իրականացրել Թուրքիայի Հանրապետություն: Ավելին, InfoPort.am-ի ղազախական իշխանական աղբյուրները հայտնել են, որ Ղազախստանի Արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության կողմից Թուրքիա փամփուշտների մատակարարումների արգելման պատճառ է դարձել հենց "Mosston" ընկերության դիմումն այն բանից հետո, երբ նրա ղեկավարությունը տեղեկացել են, որ "Կազտեխնոլոգիայի" ԲԸ-ի պատվերը պետք է ուղարկվի Թուրքիա:

Նշենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցներում եւ ցանցերում լայնորեն շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ Ղազախստանում գործարար Դավիթ Գալստյանի հիմնադրած "Mosston Engineering LTD" ընկերությունը փամփուշտներ է մատակարարել թուրքական ուղղությամբ, որոնք հետագայում փոխանցվել են Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող սիրիացի գրոհայիններին:

No description available.

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: