չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մինչև ուշ երեկո Պուտինը չափազանց լարված աշխատանք է տարել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ․ Պեսկով

Մինչև ուշ երեկո Պուտինը չափազանց լարված աշխատանք է տարել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը երկարատև աշխատանք է նախորդել։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Ավելի վաղ ՌԴ նախագահը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները: 

«Երեկ օրվա երկրորդ կեսից մինչև ուշ երեկո Պուտինը չափազանց լարված աշխատանք է տարել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ: Արդյունքում երեկ երեկոյան տարածվել է նախագահի հայտարարությունը, որում նա կողմերին կոչ է արել մարդասիրական դադարի՝ գերիների փոխանակման և զոհերի տեղափոխման համար կասեցնել կրակը։ Նախագահը նաև կողմերի արտգործնախարարներին Մոսկվա է հրավիրել»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը:


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: