չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մինչև Թուրքիան և Ադրբեջանը չհրաժարվեն ցեղասպան քաղաքականությունից, որևէ գործակցություն հնարավոր չէ. Մարուքյան

Մինչև Թուրքիան և Ադրբեջանը չհրաժարվեն ցեղասպան քաղաքականությունից, որևէ գործակցություն հնարավոր չէ. Մարուքյան

Այն, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը և առանձնակի դիտավորությամբ հնչեցնում է նոր ցեղասպանություն իրականացնողի անունը, նշանակում է, որ Թուրքիան չի հրաժարվել իր ցեղասպանական քաղաքականությունից:  Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Թուրքիայի և Ադրբեջանի լիդերների հայտարարություններն, ըստ էության, այն մասին են, որ այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսել դեռ երկար չի ստացվելու, և պատահական չէ Ռուսաստանի ռեակցիան: Ըստ էության, հայտարարություններով նրանց դեմ են գնում, որովհետև այս փաստաթղթի միջնորդը և պահպանողը, հետևողը ՌԴ-ն է՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկիր, որպես Մինսկի խմբի համանախագահ»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ մինչև Թուրքիան ու Ադրբեջանը չհրաժարվեն այդ մոտեցումներից, չի պատկերացնում որևէ գործակցություն՝ հանուն տարածաշրջանի զարգացման:

  • Կիսվել: