ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը համաձայնության հետեւանք չէ, դա լռելյայն վերջնաժամկետ է. ԱԺ նախագահ

Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելը համաձայնության հետեւանք չէ, դա լռելյայն վերջնաժամկետ է. ԱԺ նախագահ

Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին արտահայտությունը որպես այդպիսին համաձայնության հետեւանք չէ, դա ինչ-որ լռելյայն վերջնաժամկետ է, որը երկու կողմն էլ դրա հետ կապված ցանկություններ ունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի:

«Ես էլ եմ ցանկանում, որ մենք հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր: Խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ պետք է կնքվի: Կրկնում եմ՝ Հայաստանի 29,8 հազար քառակուսի կմ-ն մեզ համար կարմիր գիծ է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հայկական կողմը նախապայման է դնելու, որ քանի դեռ Ադրբեջանի զորքը հետ չի քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքից, որեւէ պայմանագիր չի կնքելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բոլոր այն տարածքներից, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք են, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ դա առաջին կետն է: ես չեմ ուզում խոսել խաղաղության պայմանագրի շրջանակում, որովհետեւ ԱԳ նախարարը չեմ, չեմ ուզում ինչ-որ նախապայմաններ դնեմ, բայց միանշանակ հասկանալի է, որ ոնց կարելի է այլ պարագայում առաջ գնալ: Դա քննարկման ենթակա չէ»:

  • Կիսվել: