ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինչև օրվա վերջ մեկուսացվածների թիվը կարող է հասնել 430-ի․ Արսեն Թորոսյան

Մինչև օրվա վերջ մեկուսացվածների թիվը կարող է հասնել 430-ի․ Արսեն Թորոսյան

Առավոտվա դրությամբ մեկուսացվածների թիվը եղել է 380, սակայն մինչև օրվա վերջ կարող է հասնել մինչև 420-430: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին հասնում է 30-ի, բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար, միայն երկուսի մոտ թոքաբորբ կա: Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Նախարարի վերջին տվյալներով, այս պահին կա 20 քաղաքացի, ովքեր թեստ են անցել ու պատասխանի են սպասում.

«Բայց թիվն ավելանալու է, հնարավոր է հասնի մինչև 50-60-ի»։

  • Կիսվել: