հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մինչեւ հիմա ինչի՞ չի լուծվել․ Փաշինյանը կոշտ արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Մինչեւ հիմա ինչի՞ չի լուծվել․ Փաշինյանը կոշտ արձագանքը Քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակի կառուցման շինաշխատանքներն ուշանում են գույքերի գրանցման պատճառով:

«Մինչև օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որպեսզի կարողանանք աշխատանքներն սկսել այնտեղ»,- այդ մասին կառավարության նիստում նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ ավելացնելով, որ սեփականատերերի ժառանգության հետ կապված խնդիրներ են առաջացել, դատական պրոցեսներ են տեղի ունենում:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Ի վերջո այդ հարցը լուծվելո՞ւ է: Մինչեւ հիմա ինչի՞ չի լուծվել: Ո՞ւմ դաշտում է: Գնացել ենք մարդկանց խոստացել, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունները ձեռք են բերվել, պարզվում է մինչև հիմա չի արվե՞լ»:

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ հետամուտ լինել, ճշտել ու զեկուցել, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այդպես չի լինի, մենք օգոստոս-սեպտեմբերին գնացել, նայել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է մինչև հիմա գրանցման հարց կա՞: Պետք չի պարզել ու զեկուցել, պետք է գնալ և լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ: Չեմ հասկանում, ուղղակի, գումարը տրված է, պայմանավորվածությունները ձեռք բերված են, տունը գնված է, նախագիծը հաստատված է, գյուղացիներն ուզում են, որ պուրակը լինի, բայց գործն առաջ չի գնացել»:

  • Կիսվել: