Մինչև ե՞րբ եք պատրաստվում պետական շահը ստորադասել Ձեր՝ պաշտոն ունենալուն. Գորգիսյանը՝ Փաշինյանին
Խորհրդարանական եւ ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, նաեւ տարբեր ինստիտուտների ներկայացուցիչների պահանջը եղել է Ձեր հրաժարկանը եւ շարունակում է այդպիսին մնալ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Նա շարունակեց. ՛՛Դուք շարունակում եք մնալ վարչապետ, բայց շարունակում են չկարողանալ սպասարկել ՀՀ պետական շահերը: Մասնավորապես, քիչ առաջ խոսք գնաց Սյունիքով անցնող ճանապարհների անվտանգության մասին, որոնց վերաբերյալ մենք լուծում էինք առաջարկեն, Հայաստանի այլ տարածքում, որտեղ ադրբեջանական դիրքերը ավելի առաջ են, քան նույն նույն Սյունիքում մեզ հնարավորություն կտային անվտանգ ճանապարհ ունենալ, այդ հարցով բանակցություններ վարել, որը դուք չկարողացաք՛՛:
Գորգիսյանը նշեց նաեւ, որ հենց հիմա Շիրակի մարզում Գյումրի մտնող բոլոր ճանապարհները փակ են անհետ կորածների եւ գերեվարվածների ընտանիքի անդամների կողմից, բայց որեւէ լուսաբանում, որեւէ արձագանք չկա: ՛՛Դուք շարունակում եմ լինել անկարող այդ մարդկանց հարցադրումներին հսկատ պատասխաններ տալու: Այդ մարդիկ նույնիսկ պատրաստվում են գիշերը փակ պահել ճանապարհները: Մինչեւ ե՞րբ եք պատրաստվում մնալ վարչապետ, եւ մինչեւ երբ եք պատրաստվում պետական շահը ստորադասել ձեր պաշտոն ունենալուն՛՛,-դիմեց նա վարչապետին:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով. ՛՛Սահմանադրությամբ եւ Օնտրական օրենսգրքով նախատեսված է, թե առհասարակ վարչապետն ու կառավարությունը մինչեւի երբ են իրենց պաշտոններում:
Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը կարող էր կախված լինել նաեւ ձեր խմբակցությունից, որովհետեւ բազմաթիվ անգամներ մեր առաջարկներին, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ երկրում կա քաղաքական ճգնաժամ, որը պետք է լուծել, մենք դրան առաջարկել ենք հստակ մեխանիզմ՝ ընտրություններ: Ես չեմ հասկանում, թե ինչու է այդ գաղափարն այդքան խորթ ընդդիմության համար: Եթե ինչ-որ մարդիկ պատկերացնում են, որ սենյակներում պայմանավորվածությունների արդյունքում պետք է ձեւավորեն իշխանություն, տենց բան չի լինելու, պարոն Գորգիսյան: Մենք նման բան թույլ չենք տալու:
Ինչ վերաբերում է մնացած հարցերին, լինելու են պատասխաններ, բոլոր խնդիրներին լինելու են լուծումներ: Այո, դժվար են այն խնդիրները, որոնք երկրի առջեւ ծառացած են: Այո, միանշանակ ծանրագույն տարի ենք ունեցել 2020-ին, բայց ես միանշանակ վստահեցնում եմ, որ հետեւանքները վերացվելու են եւ մենք նորից վերադառնալու ենք դրական ճանապարհի վրա: Հենց այս կառավարությունը դրա սկիզբը դնելու է՛՛:


