երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինասյանը Պորտուգալիայի իր գործընկերոջ հետ քննարկել է քրեակատարողական ոլորտին վերաբերող հարցեր

Մինասյանը Պորտուգալիայի իր գործընկերոջ հետ քննարկել է քրեակատարողական ոլորտին վերաբերող հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Պորտուգալիայում կայացած Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին, երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավոր շրջանակները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Պորտուգալիայի թվայնացման, քրեակատարողական ոլորտի առաջադեմ փորձին:

Քննարկվել են նաև հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները: Երկու երկրների արդարադատության նախարարները մտքեր են փոխանակել նաև արդարադատության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը արդարադատության ոլորտում:

  • Կիսվել: