չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Միջպետական ճանապարհի հարևանությամբ գտնվող գյուղերում սննդամթերքը մատակարարվում է շրջանցող ճանապարհով և ռուս խաղաղապահների աջակցությամբ․ նախարար

Միջպետական ճանապարհի հարևանությամբ գտնվող գյուղերում սննդամթերքը մատակարարվում է շրջանցող ճանապարհով և ռուս խաղաղապահների աջակցությամբ․ նախարար

Սյունիքի մարզի միջպետական ճանապարհի հարևանությամբ գտնվող գյուղերում սննդամթերքը մատակարարվում է շրջանցող ճանապարհով և ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Վահան Քերոբյանի խոսքով՝ այլընտրանքային ճանապարհով ոչ բոլոր մեքենաները կարող են անցնել, ուստի Կապանի հատվածում դեռ կան կուտակումներ: Նախարարը հույս է հայտնել, որ եռակողմ բանակցությունը արդյունք կտա, և ճանապարհը շուտով կբացվի:

«Իհարկե, այդ ճանապարհը հարմարեցված չէ խոշոր բեռնատարների անցման համար, բայց միևնույն է՝ այդ ճանապարհը այսօր աշխատում է, և այդ ճանապարհով բեռները անցնում են: Էլի եմ կրկնում՝ մենք շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի օր առաջ այդ ճանապարհը բացվի»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

  • Կիսվել: