երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել ս.թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀԸԳՀ դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզը

Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել ս.թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀԸԳՀ դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը ներկայացրել է ս.թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած ՀԸԳՀ դրույթների վերաբերյալ ճանապարհային քարտեզի նախագծի առնչությամբ ԵՄ դիտարկումների ու դրանց արձագանքի վերաբերյալ զեկույցը: Ներկայացվել է նաև ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակը:

Զեկույցից հետո ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները ամփոփ զեկուցել են իրենց ոլորտում նախատեսված միջոցառումների մասին, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:

Նիստի արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել ճանապարհային քարտեզը՝ այն Վարչապետի ստորագրման ներկայացնելու նպատակով: 

  • Կիսվել: