Միջազգային իրավունք գոյություն չունի, բոլորը պետք է մոռանան դրա մասին. Ալիև
Այսօրվա աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի, բոլորը պետք է մոռանան դրա մասին: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ կա ուժ, կա համագործակցություն, և կա դաշինք:
«Գլոբալ գործընթացները շարժվում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր նախևառաջ պետք է ամրապնդի իր ռազմական ներուժը և անվտանգությունը»,- նշել է Ալիևը:


