շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Միջազգային հանրությունը կարող է օգնել Երևանին և Բաքվին, բայց ոչ փոխարինել նրանց. Շալենբերգ

Միջազգային հանրությունը կարող է օգնել Երևանին և Բաքվին, բայց ոչ փոխարինել նրանց. Շալենբերգ

Երևանում գտնվող Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի և միջազգային մարդասիրական կառույցների մուտքն Արցախ թույլատրելու հարցում, պետք է քաղաքական կամք դրսևորեն հակամարտող կողմերը:

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին ժամանակ Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը նշեց, որ միջազգային հանրությունը չի կարող փոխարինել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքը։

Նշելով, որ պատերազմից հետո դեռ «վերքը բաց է» և մի շարք խնդիրներ, այդ թվում «կարգավիճակի» ու «սահմանների հարցերը» լուծված չեն՝ այնուամենայնիվ Ավստրիայի ԱԳ նախարարը դրական միտումներ է տեսնում: «Ես այժմ տեսնում եմ ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլեր, - ասել է նա ու Ավստրիայի, Եվրամիության և ԵԱՀԿ-ի անունից ընդգծել: - Մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը»։

Նա այժմ տեսնում է պատրաստակամությունը ճիշտ քայլերի դիմելու, որ համար «քաջություն է պահանջվում»։ Ավստրիացի նախարարը նաև աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ չլուծված ԼՂ հակամարտությանը կարգավորում գտնելու գործում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: