հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է. Արմեն Գրիգորյան

Միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է. Արմեն Գրիգորյան

Ընդհանուր առմամբ մենք դրական ենք գնահատում հանդիպումը, որովհետև կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է, որպեսզի այն օրակարգը, որը գոյություն ունի. այսինքն՝ խաղաղության օրակարգը, հնարավոր լինի առաջ մղել։ «Լուրերի» տաղավարում անդրադառնալով Քիշնևում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպմանն՝ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է։

«Օրակարգային բոլոր հարցերին անդրադարձ է եղել. այսինքն՝ ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա, ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Մեր շեշտադրումներն այն են, որ պետք է միջազգային մեխանիզմ ստեղծվի, և Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն անվտանգությունն ու իրավունքները։ Հումանիտար հարցերին ևս անդրադարձ ենք կատարել, ինչը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք հումանիտար հարցերում լուծումներ գտնել;

Որոշակի չափով առաջընթաց կարող ենք համարել, որ քննարկում է եղել, և որոշ հարցերում հստակություն է մտցվել, բայց քանի դեռ լուծված չեն հարցերը, չենք կարող ասել, որ վերջնական այդ քննարկումներն իրենց արդյունքները տվել են. բայց շատ կարևոր քննարկումներ են եղել, որոնք հնարավորություն են տալիս իմ նշած բոլոր հարցերը կարգավորելու համար»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ սահմանազատման հիմքում ընկած քարտեզի շուրջ հնարավոր է եղել որոշակի համաձայնության գալ։

«Սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք, բայց չենք կարող ասել, որ վերջնական այլևս լուծված է այդ հարցը»,- ասաց ԱԽ քարտուղարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: