երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային գործընկերները պետք է առավել գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար. վարչապետ

Միջազգային գործընկերները պետք է առավել գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար. վարչապետ

Վերջին շրջանում մենք տեսնում ենք որոշակի ուշադրության և ակտիվության աճ ԵՄ և արևմտյան քաղաքական աշխարհի կողմից, բայց քանի իմ բարձրացրած խնդիրները հասցեագրված չեն, դա նշանակում է, որ այդ ուշադրությունը բավարար չափի չէ: Այս մասին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ-ում և ԼՂ-ում ստեղծված իրավիճակի լուծման հարցում միջազգային ներգրավվածությանը, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա չի նշանակում, որ մտածում եմ` արևմտյան երկրները պետք է լուծեն ստեղծված իրավիճակը, դա առաջին հերթին ՀՀ, Ադրբեջանի, նաև ԼՂ անելիքն է, բայց մյուս կողմից մեր միջազգային գործընկերները պետք է առավել գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար: Իհարկե, խոսքը այն գործընկերների մասին է, ովքեր անկեղծ շահագրգռված են և ուզում են այդ խաղաղությունը»,- ասել է նա:

Փաշինյանն ընդգծել է` մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը կարևոր է նաև գլոբալ անվտանգության տեսակետից:

  • Կիսվել: