ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միջանկյալ պայմանագիր՝ ձեռք բերված դիրքորոշումներն ամրագրելու համար. Տարասովը եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Միջանկյալ պայմանագիր՝ ձեռք բերված դիրքորոշումներն ամրագրելու համար. Տարասովը եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած եռակողմ և երկկողմ հանդիպիմումների վերլուծություն է ներկայացրել կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ «երեքի գագաթնաժողովը» տևել է մոտ 3 ժամ, որի ավարտին կողմերը հայտնել են համատեղ հայտարարության ընդունման մասին:

Ըստ Տարասովի՝ հայտարարությունը մեծ չէ և վերաբերում է բացառապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացմանը գործնականում: Ի հայտ են եկել նաև նոր դիրքորոշումներ: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին է: Միևնույն ժամանակ ընդգծվել է «տարածաշրջանի տնտեսական պոտենցիալի բացահայտման նպատակով որոշակի նախագծերի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը»:

«Եթե համեմատենք ներկայիս տեքստը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի փաստաթղթերի հետ, ապա նորարարություններ սկզբունքային բնույթում չեն արվել: Փորձ է արվել ամրագրել հին՝ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունը: Եվ դա ունի բացատրություն: Վերջերս Բաքվի և Երևանի միջև փոխհարաբերությունների համակարգում աստիճանական վատթարացում է տեղի ունենում: Խափանումներ են ի հայտ եկել փոխվարչապետերի մակարդակով հանձնաժողովի աշխատանքներում, ինչը փորձագետերը պայմանավորում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ ստեղծված քննարկումներով: Բաքուն առաջ է քաշել նաև սահմանազատման խնդիրը, թեև այդ հարցում կարելի էր սպասել»,- նշում է քաղաքագետը:   

Վերջինս նկատում է, որ անսպասելիորեն գործին է միացել Եվրոպական Միությունը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպելու են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում: Գործը հասել էր նրան, որ կարող էլ խափանվել պատերազմի ավարտի մեկամյակին նվիրված Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման անցկացումը:

Այնպես որ Մոսկվան ստիպված էր տեղավորվել այս բարդ գործընթացում՝ գոնե 2020-ի նոյեմբերի 9-ին ձեռք բերված դիրքորոշումներն ամրագրելու համար: Բացի այդ, Ռուսաստանը չի մերժել նաև բրյուսելյան բանակցային հարթակը:

Այս առումով ամերիկյան  National Interest պարբերականը գրում է, որ Բաքու-Երևան ձևաչափում հայկական կողմը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ավելի շատ է հակված բանակցությունների և դրանց անցկացման ձևաչափերի հարցում վերանայողական մոտեցման: Խոսվում է անգամ այն մտքի մասին, որ միջնորդություն պետք է իրականացվի մեկ այլ կողմի մասնակցությամբ, որն անմիջական շահ չունի հակամարտության մեջ, իսկ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը թող հանդես գան որպես որոշումների երաշխավոր երկրներ: Կա տեսակետ, որ ԵՄ-ն կարող է ստանձնել միջնորդի և Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ համաժողովի կազմակերպչի դերը: Պատահական չէ, որ հայ փորձագետները քննարկում են Երևանի քաղաքականության տարբեր սցենարներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:

  • Կիսվել: