Սոչիում տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով հանրահավաք՝ հաջակցություն Եկեղեցու
Սոչիում տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով զանգվածային հանրահավաք՝ հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու: Այս մասին տեղեկանում ենք Kub Mash տելեգրամյան ալիքից:
«Մեկուկես հազարից ավելի մարդ է հավաքվել Ադլերի «Սուրբ Սարգիս» հայկական եկեղեցու մոտ և համերաշխ վանկարկել․ «Ոչ պառակտմանը», «Եկեղեցու միասնությունը ժողովրդի միասնությունն է», «Եկեղեցին և ժողովուրդը միասնական են», «Մեր Կաթողիկոսը Գարեգին Բ-ն է»։
Ակցիային միացել են «Նոյի ժառանգներ», «Խաչակիր ազատագրական շարժում» և «Կուբանի հայերի միություն» հասարակական շարժումները»,-հաղորդել է տեղելգրամյան ալիքը:



