հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջադեպ Ռոբերտ Քոչարյանի տան դիմաց. քաղաքացին հայհոյել և սպառնացել է

Միջադեպ Ռոբերտ Քոչարյանի տան դիմաց. քաղաքացին հայհոյել և սպառնացել է

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Երեւան քաղաքի բնակիչ Արիգ Տիգրանյանը գնացել է ՀՀ երկրոդ նախագահի տան դիմաց եւ սկսել հայհոյանքներ հնչեցնել, սպառնալիքներ տալ վերջինիս ընտանիքի հասցեին, բարձրաձայն գոռալ եւ մեծ աղմուկ բարձրացնել: Արդյունքում, դեպքի վայր են ժամանել ոստիկանության ախատակիցները, բերման ենթարկել Արիգ Տիգրանյանին եւ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Արիգ Տիգրանյանին ոստիկանության բաժին տանելուց հետո նրանից բացատրություն են վերցրել եւ ստորագրությամբ ազատ  արձակել:

Տեղեկությունը փորձեցինք պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին , որ օգոստոսի 9-ին ժամը 22:40-ի սահմաններում հաղորդում է ստացվել ոստիկանության բաժին , որ ժամը 21:15-ի սահմաններում Իսակովի պողոտայի 27 հասցեում ՀՀ քաղաքացին բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում հասարակության նկատմամբ, սեռական բնույթի հայհոհայնքներ է հնչեցնում : Դեպքի առթիվ նյութեր են նախապատարստվում:

Ի դեպ սա առաջին դեպքը չէ, որ կոնկրետ անձիք գնում են ՀՀ երկրորդ նախագահի տան դիմաց եւ կոնկրետ քայլերի են դիմում: Դեռեւս 2016 թվականին նմանօրինակ եւս մեկ դեպք արձանագրվեց Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ: Ապրիլի 21-ին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվեց Հովհաննես Մուրադյանը, որին ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակեցին եւ ուղարկեցին «Նուբարաշենե հոգեբուժական բժշկական կենտրոն՝ բուժում ատանալու:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի առաջին մասի` խուլիգանության եւ 268-րդ հոդվածի առաջին մասի` թմրանյութ պահելու հատկանիշներով: Ավելի ուշ հարուցված քրեական գործը կարճվել եւ Հովհաննես Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, ու նրան ուղարկել էին «Նուբարաշենիե հոգեբուժարան` հարկադիր բուժման: Մինչ օրս Հովահննես Մուրադյանը գտնվում է Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում: Նշենք, որ Հովհաննես Մուրադյանի հայրը Սերգեյ Մուրադյանը ասել էր չգիտի, թե ինչու է որդին նռնակ նետել Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ, սակայն ենթադրում է, որ երկրորդ նախագահի փոխարեն կարող էր լինել քաղաքական վերնախավի ցանկացած ներկայացուցիչ:

Սերգեյ Մուրադյանի խոսքով, իրենց տան պահոցում խորհրդային տարիներից մնացել էր ուսումնական մի նռնակ, իսկ միջադեպի օրը՝ ապրիլի 15-ին, Հովհաննեսը մոտ մեկ ժամով բացակայել է տանից:

  • Կիսվել: