շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել:

Facebook-ի ուղիղ եթերում Հակոբյանը նշեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով, սակայն ինքը այն չի ընդունում:

Միհրան Հակոբյանը պարզաբանեց՝ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանզի հավաքը կազմակերպիչ չի ունեցել, այլ շարունակությունն է այն գործողությունների, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործածում է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք հստակ դիրքորոշում են հայտնում ու բարձրաձայնում, որ ինքը պետական դավաճան է:

  • Կիսվել: