ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը», եթե այդքան մանրամասն տեղյակ է․ Սարգսյան

Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը», եթե այդքան մանրամասն տեղյակ է․ Սարգսյան

Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ ՛՛հինգերորդ շարասյուն՛՛ ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե 44-օրյա պատերազմում պարտվելու պատճառը բանակում գործող ՛՛հինգերորդ շարասյունն՛՛ է եղել։

Սարգսյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Իմ նախագահության օրոք ՛՛հինգերորդ շարասյուն՛՛ չենք ունեցել։ Եթե այդ մարդը գիտի, որ ՛՛հինգերորդ շարասյուն՛՛ ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ։ Բայց, իմ կարծիքով, միգուցե ինչ-որ տեղ ճիշտ է ասում, և ինքն է գլխավորում այդ ՛՛հինգերորդ շարասյունը՛՛, եթե այդքան մանրամասն տեղյակ է՛՛։

Խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարության մասին, թե ՛՛հինգերորդ շարասյունն;; ուղղորդվել է դրսից՝ Սարգսյանն ասաց․ ՛՛Երևի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, ովքեր իրենք երբեք իրենց կյանքում ՛՛հինգերորդ շարասյուն՛՛ չեն անվանի՛՛:

  • Կիսվել: