Առայժմ դժվար է գնահատել ԱՄՆ-ից միգրանտների հնարավոր արտաքսման ռիսկը. ՀՀ փոխարտգործնախարար
Այս փուլում դժվար է գնահատել ԱՄՆ-ից անօրինական միգրանտների հնարավոր արտաքսման ռիսկերը։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին։
Օրերս ԱՄՆ սահմանապահ ծառայության նոր ղեկավար Թոմ Հոմանը հայտարարել է, որ կսկսեն արտաքսել բոլոր անօրինական միգրանտներին, հատկապես նրանց, ովքեր կապված են քրեական աշխարհի հետ։
«Որոշումը շատ նոր է, բայց այն հիմնականում վերաբերում է ԱՄՆ–ի հարևան երկրներին։ Ժամանակ է պետք ուսումնասիրելու համար հետևանքները և դրա ազդեցությունը միգրացիոն հոսքերի վրա։ Այս պահին բարդ է գնահատել»,– ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ ԱՄՆ-ում ավելի քան 1 մլն հայ է բնակվում։