երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում են

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանի գլխավորությամբ, քարոզարշավ են անցկացնում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ 

Կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագիրը, շփվում նրանց հետ։ 

Դավիթ Անանյանը քաղաքացիներին խնդրում է ծանոթանալ իրենց ծրագրի հետ, հորդորում հունիսի 7-ին անպայման գնալ ընտրությունների և ընտրել այն ուժին, որին ցանկանում են։  

Կուսակցությունը մայիսի 20-ին քարոզարշավ կանցկացնի նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում, իսկ ժամը 16։30-ին կլինեն Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ 

 

  • Կիսվել: