երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախ անկախության հռչակման 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

«Սիրելի արցախցիներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։

Վստահ եմ, որ գիտակցում եք ստեղծված իրավիճակի լրջությունը։ Միասին պետք է անենք հնարավորը՝ Արցախի Հանրապետությունը պաշտպանելու համար»,- ասվում է ուղերձում։

  • Կիսվել: