հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միասին մեզ կհաջողվի թույլ չտալ պատմության խեղաթյուրում. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին

Միասին մեզ կհաջողվի թույլ չտալ պատմության խեղաթյուրում. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին

Հայաստանում շատ ուշադիր և հոգատար են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը, դրա մասնակիցներին, և դա շատ կարևոր է, որովհետև, եթե մենք չարժևորենք մեր պատմական փորձը, մեզ համար շատ ավելի դժվար կլինի այսօր հաղթահարել երկրին բաժին ընկած փորձությունները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
 
Դիվանագետի խոսքով` ֆաշիզմի դեմ պայքարում Հայաստանի ներդրումը ճանաչված է Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների և միջազգային հանրության կողմից: Նա հիշատակեց այն փաստը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես հանրապետության բնակչության 20%-ը` 300 հազար մարդ, մոբիլիզացվել է Կարմիր բանակի շարքերը: Բացի այդ, ևս 200 հազար հայ մոբիլիզացվել է այլ հանրապետություններում։ Եվս 100 հազար հայ կռվել է այլ ճակատներում` հակահիտլերյան կոալիցիայի կողմից։
 
Կոպիրկինը հիշեցրեց, որ Հայաստանը ԽՍՀՄ–ին տվել է 5 մարշալ, Խորհրդային Միության ավելի քան 100 հերոս։ Բոլոր խոշոր մարտերում հայ ժողովրդի ներկայացուցիչները շատ կարևոր և առանցքային դեր են խաղացել։ Դեսպանը հիշեց նաև հայերի նշանակալի ներդրումը Ստալինգրադի ճակատամարտում։ Ստալինգրադի պաշտպանության ժամանակ զոհվել է 30 հազար հայ։
«Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակը կանխորոշեց Թուրքիայի` պատերազմի մեջ չմտնելը, որն իհարկե առաջին հերթին Հայաստանի վրայով կանցներ»,-ընդգծեց ռուս դիվանագետը։
 
Նա վստահ է, որ մենք պետք է պահենք այդ հիշողությունը, քանի որ գալիս են նոր սերունդներ, որոնց համար պատմության մեջ ոչ ամեն ինչ կարող է ակնհայտ լինել։ Այս առումով աշխատելու բան ունեն պատմաբանները, քաղաքական գործիչները, լրագրողները, գրողները, այսինքն` բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ ազդում են մարդկանց մտքի և հանրային մթնոլորտի վրա։
 
«Շատ կարևոր է, որ Հայաստանում ակցիաներ են լինում. և՛ «Գեորգիևյան ժապավենը», և՛ «Հիշողության պարտեզը», և՛ «Անմահ գունդը», ծաղիկների և ծաղկեպսակների ավանդական խոնարհում Անմար կրակի, Մայր Հայաստան հուշահամալիրի առջև։ Սրանք այն քայլերն են, որոնք պետք է շարունակել կատարել, որպեսզի հիշողությունը մնա և այդ արժեհամակարգը տարածվի ու գրավի մատաղ սերնդի միտքը: Պետք է աշխատել բնակչության լայն շերտերի հետ, այն մարդկանց հետ, ովքեր ներգրավված չեն եսասիրական, աշխարհաքաղաքական, տնտեսական շահերի իրականացման մեջ, պատրաստ են ընկալել ազնիվ դիրքորոշումը և ովքեր իրենց գլխում երկակի օրակարգ չունեն»,-նշել է դեսպանը։
 
Sputnik Արմենիայի զրուցակիցը կարծում է, որ բացի այդ, միջազգային ասպարեզում` միջազգային կազմակերպությունների շրջանակներում և երկկողմ շփումներում, պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել, որոնք կարձանագրեն ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Խոսելով հատուկ ռազմական գործողության մասին, որը Ռուսաստանն իրականացնում է Ուկրաինայում` ռուս դիվանագետը տեսակետ հայտնեց, որ փիլիսոփայական և պատմական առումով սա այն պայքարի շարունակությունն է, որը Ռուսաստանը և Խորհրդային Միության ժողովուրդները, այդ թվում ուկրաինացիները, վարում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին:
 
«Մեծ Հայրենականը գործնականում միացյալ Եվրոպայի պատերազմն էր Խորհրդային Միության դեմ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են դասեր քաղել, և այսօր մենք տեսնում ենք, որ այդ խիստ անհանգստացնող պահերը, որոնք առկա էին այդ դարաշրջանում, կրկին կյանքի նշաններ են ցույց տալիս: Դա, իհարկե, մտահոգիչ է»,- ասում է Ռուսաստանի դեսպանը։
 
Նախ, խոսքն ապրելու, ինքդ քեզ հարգելու, քո երկրի բնակչության ապրելու իրավունքի համար պայքարի մասին է։ Երկրորդ` նացիզմի գաղափարախոսության դեմ պայքարի մասին, որը, չնայած Նյուրնբերգյան գործընթացին և մարդկության կրած տառապանքներին, կրկին վերածնվում է նեոնացիզմի տեսքով։ Ընդ որում` Կոպիրկինը նշում է, որ վերարտադրվում է ոչ միայն նացիզմի գաղափարախոսությունը, այլև պրակտիկան։

  • Կիսվել: