ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը միանում է «Հայաքվեի» ստորագրահավաքին

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը միանում է «Հայաքվեի» ստորագրահավաքին

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման
համակարգող խորհուրդը իր հերթական նիստում որոշեց միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին։ Այս մասին ասված է Շարժման տարածած հայտարարության մեջ:

«Այսօր, հուլիսի 24-ին ժամը 16։00 «Կենտրոն» թաղապետարանում ակցիայի մասնակիցները՝ խորհուրդի անդամները իրենց ստորագրություններով կհաստատեն մեր վճռականությունը՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի Հանրապետությունը անկախ սուբյեկտ է և ոչ ոք իրավասու չի փոխել նրա կարգավիճակը։

Կոչ ենք անում «Միասին» շարժման մասնակիցներին, մեր հայրենակիցներին եռանդուն կերպով միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին»,-ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: