հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միանվագ դրամաշնորհ՝ աշխատավարձի ֆոնդը պահպանած կազմակերպություններին

Միանվագ դրամաշնորհ՝ աշխատավարձի ֆոնդը պահպանած կազմակերպություններին

Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջարկվող գործիքը  խրախուսելու է նրանց, որոնք չնայած դժվար ժամանակներին՝ պահպանել են աշխատանքի տեղերը և աշխատավարձերը։ Կարող են օգտվել այն կազմակերպությունները, որոնք ունեցել են 2-50 վարձու աշխատակից  տնտեսավարողները, իրավաբանական և ֆիզիկական անձինք։ Հաշվի է առնվելու այն հանգամանքը, որ  այս տարվա հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը պահպանած լինեն աշխատավարձի ֆոնդը։ Այդ դեպքում կօգտվեն միանվագ դրամաշնորհներից։ 

«Բացառություն են բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, արտարժույթի առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունների, ներդրումային կազմակերպությունների և ֆոնդերի, վիճակային խաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների և այլ նմանատիպ գործունեություն ծավալողների համար»,- ասաց էկոնոմիկայի նախարարը։

Նախատեսվում է միանվագ դրամաշնորհը տրամադրել  յուրաքանչյուր 5 աշխատակցի հաշվով։ Յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի միջին աշխատավարձի չափը վերադարձվելու է որպես միանվագ դրամաշնորհ։ Նախարարը տեղեկացրեց, որ այն կազմակերպությունները, որոնք ունեցել են մինչև 5 աշխատակից՝ ուղղակի միջին աշխատավարձի չափով վերադարձ է կատարվելու։

  • Կիսվել: