շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձին

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձին

Հոկտեմբերի 16-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձին։

Դեսպան Ներսեսյանն իր ելույթում անդրադարձել է հայ ժողովրդի ոգու տոկունությանը՝ նշելով Հայաստանի Հանրապետության վերջին երեք տասնամյակների ձեռքբերումները։ Դեսպանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, խաղաղությանը և Միացյալ Թագավորության հետ ավելի խորը ներգրավվածության ապահովմանը:

Վ․ Ներսեսյանը նաև կարևորել է Հայաստանի անկախությունը՝ որպես ազգի տոկունության և ինքնիշխանությանը նվիրվածության խորհրդանիշ՝ հատկապես տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում։

Ելույթներով հանդես են եկել նաև ՄԹ-ՀՀ միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջեսիկա Մորդընը և Ֆորին Օֆիսի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Քրիս Ալանը։

Միջոցառմանը մասնակցում էին ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և հայ համայնքի անդամներ:

  • Կիսվել: