հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՄԹ-ն կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

ՄԹ-ն կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին: Հայտարարության մեջ նշված է.

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու առողջապահական ծառայությունները։

Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից»։

  • Կիսվել: