ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա

Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա

Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
 
Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ս․թ․ հունիսի 9-ին և 10-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի և արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում մեկ անգամ ևս ընդգծեց այս ուղերձը։
 
Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը գովեստով արտահայտվեց կարևորագույն բարեփոխումներում, այդ թվում՝ արդարադատության ոլորտում Հայաստանի ունեցած առաջընթացի վերաբերյալ և խրախուսեց, հայ ժողովրդի հավակնություններին համահունչ, անշեղորեն շարունակել բարեփոխումները ու պայքարը կոռուպցիայի դեմ։ Նա շեշտեց ընտրություններում հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքն ապահովելու և Հայաստանի 2018թ․ ընտրական նշաձողը պահպանելու կամ գերազանցելու կարևորությունը։
 
Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները որպես Մինսկի խմբի համանախագահ պատրաստ է իր մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցում և շարունակել պահանջել հայ ռազմագերիների ու գերեվարվածների վերադարձը։

  • Կիսվել: