կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ Բոնո

ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը ՝ ուղղված Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացմանը, ինչը թույլ է տվել Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին: Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունը օգուտ բերում ողջ տարածաշրջանին»,- գրել է նա։

  • Կիսվել: