շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունը բերել ԼՂ հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունը բերել ԼՂ հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի խնդրով, քանի որ այն լուծված է: Նա նաև ասել էր, թե Ադրբեջանը կկանխի ԵԱՀԿ Մինսկի խմբի ցանկացած փորձ՝ զբաղվելու Ղարաբաղի հարցով: Ադրբեջանի նախագահը, բացի դրանից, նաև մի քանի հայատյաց հայտարարություն էր արել:
 
Ալիևի վերջին հայտարարությունների, նաև հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի վերջին ռազմական սադրանքի վերաբերյալ «Լուրերը» հարցում էր ուղարկել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատուն: ՀՀ-ում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության պատասխանը ներկայացնում ենք ստորև.
 
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:
  • Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում։ 
  • Մենք կոչ ենք անում իրավիճակի ապաէսկալացման՝ այնպիսի քայլերի միջոցով, ինչպիսիք են զորքերի հետքաշումը, սահմանների դեմարկացիան և պահվող անձանց վերադարձը:

  • Կիսվել: