երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի զեկույց

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի զեկույց

ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների, անվտանգության և տնտեսական համագործակցության հարցերով զբաղվող ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովն օրերս հրապարակել է «Պայքար Ռուսաստանի հետ․ նախապատրաստություն երկարաժամկետ ռուսական սպառնալիքի դեմ» վերնագրով զեկույցը, ուր անդրադարձել է արվել նաև Հարավային Կովկասի երկրներին, այստեղ Ռուսաստանի ազդեցության և ԱՄՆ քաղաքականության հարցերին, գրում է Ամերիկայի ձայնը:

Միացյալ Նահանգները և իր դաշնակիցները պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ՝ նման եզրակացության է հանգել ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում պատրաստված և օրերս լույս տեսած զեկույցը՝ «Պայքար Ռուսաստանի հետ․ նախապատրաստություն երկարաժամկետ ռուսական սպառնալիքի դեմ», որն առանձին գլխով անդրադառնում է Հարավային Կովկասին։

Բացի Հարավային Կովկասից, զեկույցն անդրադարձել է նաև Ռուսաստանի ազդեցությանը բազմաթիվ այլ տարածաշրջաններում՝ ընդգծելով՝ «Ամբողջ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում, որոնք ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են, Միացյալ Նահանգները պետք է իրականացնի համապարփակ ռազմավարություն՝ Ռուսաստանին դիմակայելու համար»:

Զեկույցի համաձայն՝ «Հարավային Կովկասը ներկայում վերապրում է խորը քաղաքական և ռազմավարական փոփոխությունների մի շրջան, որը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի ազդեցության փոփոխվող դինամիկայով: Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում կլանել է նրա ռեսուրսները և էապես թուլացրել նրա ռազմավարական դիրքը Եվրոպայում և Եվրասիայում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»:

Մանրամասները՝ 

 

  • Կիսվել: